Հրաշալի տարբերակ է Ձեր հանգիստը լիարժեք վայելելու համար: Հարմարավետ ննջասենյակ, լողասենյակ, մշտական տաք ջուր և բոլոր այն ծառայությունները, որոնք առաջարկվում են մեր հյուրանոցում:
Այս սենյակները, ի հավելումն այլ հարմարությունների, Ձեզ հնարավորություն կտան վայելելու դեպի ձոր բացվող գեղեցիկ տեսարանը և զով երեկոներին բացօթյա պատշգամբում թարմանալու հաճույքը:
Անձնական մեքենայով ժամանելու դեպքում Ձեզ կառաջարկենք ավտոտնակով համար՝ դեպի ավտոկայանատեղի բացվող դռնով: Այսպիսի համարում Դուք հանգիստ կլինեք ոչ միայն Ձեր, այլև Ձեր մեքենայի համար: