Ծաղկաձոր

Բադեն-Բադեն հյուրանոցային համալիրը բարձակարգ հանգիստ է առաջարկում բնության գեղեցկություններով հարուստ Ծաղկաձորում: Այստեղ տարվա բոլոր եղանականերին բնությունը յուրովի ճոխ է, իսկ հանգիստը՝ հետաքրքիր և բազմազան: Ի հավելումն այս ամենին մենք Ձեզ առաջարկում ենք հարմարավետ քոթեջներ, որոնցում ստեղծված են լիարժեք ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ընդարձակ սենյակներ, ինքնատիպ կահավորում, բուխարի, ջակուզի, լողավազան, կանաչապատ բակ…՝ այս ամենը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի: Իսկ մեր հյուրասեր անձնակազմը կապահովի ջերմ և հաճելի մթնոլորտ: Սիրով սպասում ենք Ձեզ Ծաղկաձորում: