«Բադեն-Բադեն»-ը նոր, ժամանակակից հյուրանոց է, որն իր ոչ այնքան երկար գործունեության ընթացքում հասցրել է գրավել այցելուների համակրանքն ու վստահությունը: Հյուրանոցը գտնվում է Երևանի ամենահարմարավետ համայնքներից մեկում՝ Դավթաշենի Եղվարդի խճուղում, որտեղից շատ հեշտ է հասնել քաղաքի կենտրոնական մասը:
Եթե ուզում եք կտրվել քաղաքային աղմկոտ առօրյայից՝ միևնույն ժամանակ չգնալով շատ հեռու, ապա «Բադեն-Բադեն»-ը հենց Ձեզ համար է: